Երեկ «Ռեալն» առաջին մարզումն էր անցկացրել Իսպանիայի Գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո:
Ինչպես հաղորդում է Marca-ն, մի շարք ֆուտբոլիստներ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանից սպասում էին քննադատական և կտրուկ խոսք, սակայն նրանց սպասելիքները չեն արդարացել: Ֆրանսիացի մասնագետի խոսքը տևել է 2 րոպեից ոչ ավել ու լինելով բավականին մեղմ՝ նման է եղել հետխաղյա մամուլի ասուլիսի ելույթին:
«Ալկոյանո» - «Ռեալ» հանդիպումն ավարտվել էր 2:1 հաշվով:
Տեղեկություն կա, որ ակումբի ղեկավարությունը վստահում է Զիդանին ու ժամանակ է տրամադրել իրավիճակը շտկելու համար:
Fanat, Realmadrid.am