Իսպանիայի առաջնության 5–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2–0 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։
«Ռեալ Մադրիդը» 37 խաղ անընդմեջ չի պարտվում Լա լիգայում (27 հաղթանակ և 10 ոչ–ոքի): Սա ակումբի պատմության լավագույն անպարտելի շարքն է։ Պրիմերայի ռեկորդի կրկնության համար մնացել է 6 հանդիպում։
«Ռեալ Մադրիդը» Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում 4 գոլ է խփել 11–մետրանոցից։ Ոչ մի այլ թիմ «սերուցքայիններից» ավելի շատ գոլ չի խփել 11–մետրանոցից՝ ընթացիկ մրցաշրջանում։
«Ռեալ Մադրիդը» երրորդ թիմն է 21–րդ դարում, որը 4 գոլ է խփել 11–մետրանոցից 5 տուրերից հետո։ Ավելի վաղ դա հաջողվել է «Ռայո Վալյեկանոյին» (02/03 մրցաշրջան) և «Ատլետիկոյին» (12/13 մրցաշրջան):
2019 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ Պրիմերայում երկու տարբեր ֆուտբոլիստներ իրացրին 11–մետրանոցը՝ մեկ խաղում՝ Վինիսիուսը և Մբապեն։ Վերջին անգամ դա հաջողվել էր Բենզեմային և Ռամոսին՝ «Էյբարի» դեմ խաղում»։
Կուրտուան 100–րդ չոր հանդիպումն անցկացրեց «Ռեալ Մադրիդում»։
Ռոդրիգոն Լա լիգայում 100–րդ հաղթանակը տոնեց «Ռեալի» կազմում։
Մոդրիչը երկրորդ ֆուտբոլիստն է Պուշկաշից հետո, որը «Ռեալի» կազմում հանդիպման է մասնակցում՝ 39–ը բոլորելուց հետո։
«Ռեալ Սոսիեդադը» 8 հարված է կատարել «Ռեալի» դարպասն առաջին կեսում, ինչը ավելին է, քան ընթացիկ մրցաշրջանում ցանկացած «սերուցքայինների» մրցակցի»։ Մադրիդցիները առաջին կեսում 10 հարված են կատարել հանդիպման առաջին կեսում՝ ավելին միայն «Բետիսի» դեմ խաղում էր (13):