Գտնվելով Իսպանիայի հավաքականի ճամբարում, Դանի Կարվախալը Cadena SER-ի հետ զրույցի ընթացքում խոսել է Կեպա Արիսաբալագայի օրինակելի պահվածքի մասին։
«Ռեալի» հանդերձարանում մթնոլորտն ուղղակի հիասքանչ է։ Ինձ համար Կեպայի պահվածքը իսկական օրինակ է դարձել։ Նա թիմ եկավ, որպեսզի փոխարինի վնասվածք ստացած Կուրտուային և լինի մեկնարկային կազմում, սակայն Լունինը հաղթեց մրցակցությունը։ Չնայած այդ ամենին, Կեպան ողջ ընթացքում շրջում էր ժպիտը դեմքին և բոլորից շատ էր աշխատում։ Մարզումներից հետո նա մնում էր մարզասրահում և շարունակում մարզվել». նշել է Կարվախալը։
Los Merengues, Realmadrid.am