Կիլիան Մբապեն պատասխանել է Մադրիդի «Ռեալում» հարմարվելու մասին հարցին:
«Ադապտացվելու ավա՞րտ... Պետք է հստակ ամսաթի՞վ ասեմ. դա նորմալ է, երբ ինձն նման խաղացողը գալիս է նոր թիմ, ու շատ բան է փոխվում: Ես խելագար չեմ: Խաղում ենք յուրաքանչյուրը երեք օրը մեկ, այդ պատճառով էլ չենք կարող չափից շատ մարզվել: Կձգտեմ այսուհետ աշխատանքս ավելի լավ կատարել, քան «Բետիսի» հետ հանդիպմանը»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ «Ռեալը» «Բետիսին» հաղթել էր 2-0 հաշվով:
Fanat, Realmadrid.am