AS–ի նախկին գլխավոր խմբագիր Ալֆրեդո Ռելանյոյի կարծիքը
Երեք միավոր, Մբապեի դուբլ, Վալվերդեի հիանալի մարզավիճակ և Վինիսիուսի լավ տարբերակը՝ սա «Բետիսի» դեմ խաղի արդյունքն է։ Չնայած, գլխավոր իրադարձությունը, իհարկե ֆրանսիացի հարձակվողի գոլերն էին Լա լիգայում։
Գոլերից մեկը Մբապեն խփեց 11–մետրանոցից, որը վաստակել էր Վինիսիուսը։ Այս շաբաթ Անչելոտին հայտարարեց, որ այս ֆուտբոլիստները իրենք պետք է որոշեն՝ ով իրացնի 11–մետրանոցները և երեկ բրազիլացին իրավացի էր, երբ 11–մետրանոցը զիջեց թիմի նորեկին, որը ավելի շատ կարիք ուներ գոլերի։
Այնուամենայնիվ, չնայած հաղթանակին, «սերուցքայինների» համար անցնող հանդիպումը այդքան էլ հաջող չէր վատ առաջին խաղակեսի, Սեբալյոսի ոչ այդքան տպավորիչ մարզավիճակի և Չուամենիի ոչ վստահ խաղի պատճառով։ Խաղադաշտի կենտրոնում ամբողջ աշխատանքը կատարում էր Վալվերդեն, որը նաև հիասքանչ գոլային փոխանցում կատարեց կրկնով։
Ժամանակի հետ պարզ է դառնում «Ռեալի» գործողությունների բնույթը հարձակվելիս, սակայն պաշտպանությունում ամեն բան այդքան էլ պարզ չէ։ Թիմը պրեսինգի չի դիմում և շատ թեթևությամբ է վերադառնում սեփական խաղադաշտ։ Եվ այս գործոնները մադրիդցիները դեռ պետք է շտկեն, իսկ այս պահին նրանք դադարի են գնացել՝ «Բարսելոնային» զիջելով 4 միավոր։