Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի, Լուկա Մոդրիչի ապագան թիմում դեռ անորոշ է, քանի որ մրցաշրջանի ավարտից հետո նրա պայմանագրի ժամկետը սպառվում է։ «Ռեալի» սկաուտական թիմի գլխավոր առաջադրանքը դարձել է խորվաթ ֆուտբոլիստին փոխարինող գտնելը։
Հիշեցնենք, որ Լուկան «Արքայական» ակումբի կազմում հանդես է գալիս 2012 թվականից ի վեր։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am