Մադրիդի «Ռեալում» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին 11-մետրանոցն իրացնողի հարցում ընտրությունը թողել է խաղացողների վրա:
«Կարծում եմ՝ կարելի է այդ պատասխանատվությունը վստահել Վինիսիուսին ու Մբապեին, քանի որ նշակետից հարվածելիս նույն որակներն ունեն: Խաղում շատ բան կարող է տեղի ունենալ. հնարավոր է՝ մեկն արդեն գոլ խփած լինի, մյուսը՝ ոչ: Կարծում եմ՝ չկա խնդիր, ու նրանք ինքնուրույն կորոշեն՝ ով պետք է հարվածի»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում նշակետին մոտեցել էր Վինիսիուսն ու դիպուկ գտնվել:
Fanat, Realmadrid.am