Ռեյները 4-րդ անգամ վարձակալության հիմունքներով մրցաշրջանը կանցկացնի այլ թիմի կազմում։
«Արքայական» ակումբը հայտնել է, որ կիսապաշտպանը մինչ 2025 թվականի ամառը վարձակալության հիմունքներով հանդես կգա «Գրանադայի» կազմում։
Նախորդ մրցաշրջանում բրազիլացին հանդես եկավ «Ֆրոզինոնեի» կազմում և Ա Սերիայում անցկացրած 22 խաղերում դարձավ 2 գոլի հեղինակ։ Ավելի վաղ նա վարձակալության հիմունքներով հանդես էր եկել նաև «Ժիրոնայում» և «Բորուսիա Դորտմունդում»։
Los Merengues, Realmadrid.am