Հոդվածներ

Վինիսիուսը նորից արեց դա
26.02.2026
507 0

Խոսե Վիսենտե Էռնաեսի կարծիքը

Վինիսիուսից քիչ ժամանակ պահանջվեց սեփական խաղից և «Բեռնաբեուի» մթնոլորտից հաճույք ստանալու համար, բայց երբ նա դա արեց, վստահ եմ՝ Մոուրինյուն սկսեց հայհոյել բոլոր հնարավոր լեզուներով։

Նա նորից գոլ խփեց։ Լավ գոլ էր, գուցե ոչ այնպիսի գլուխգործոց, ինչպես Լիսաբոնում, բայց լավն էր։ Կարելի է ասել՝ հենց այս գոլը վերջակետ դրեց խաղին։ Գեղեցիկ գոլ և Վալվերդեի ֆանտաստիկ փոխանցումը։ Ինչքա՜ն լավ է նա խաղում, երբ նրան չեն ստիպում խաղալ եզրային պաշտպանի դիրքում։ Էլի Վալվերդեի փոխանցումն էր, որ հանգեցրեց Չուամենիի գոլին և 1-1 հաշվին։ Եվս մեկ կարևոր գոլ։ Շատ կարևոր։

«Բենֆիկան», որը սկսեց բավականին լավ, հաշվի մեջ առաջ անցավ, իսկ «Ռեալի» մոտ գործերը լավ չէին գնում։ Թիմն ավելի շատ հիշեցնում էր Պամպլոնայի խաղի տարբերակը, քան Լիսաբոնի։ Ու չնայած գարնանային տաք եղանակին, «Բեռնաբեուում» բոլորը սառեցին վախից։

Վինիսիուսն այնքան ուրախացավ իր գոլից, որ վազեց դեպի անկյունային դրոշակը ու սկսեց պարել, ճիշտ այնպես, ինչպես «Դա Լուժում»։ Գուցե դա նվիրված էր Մոուրինյուին, ով Լիսաբոնի խաղից հետո նրան ասել էր, որ գոլերն այդպես չտոնի։ Վինին չլսեց նրան. վստահ եմ՝ նրա գլխում դեռ հնչում էին պորտուգալացի մարզչի խոսքերը։ Իսկ Մոուրինյուն, ինչպես և սպասվում էր, մարզադաշտում էր։ Նրանք, ովքեր ասում էին, թե նա չի գա Մադրիդ, պարզվում է՝ նրան ընդհանրապես չեն ճանաչում։ Մոուրինյոն նման առիթը բաց չէր թողնի նույնիսկ «մեռած» վիճակում։

Այսպիսով, «Մադրիդն» արդեն 1/8-ում է։ Տնային առաջադրանքը կատարված է։ Բայց պետք է ընդունել՝ սա հեշտ դիմակայություն չէր։ Լիսաբոնում թիմն ավելի լավ տեսք ուներ, քան «Բեռնաբեուում», իսկ «Բենֆիկան» հակառակը՝ Մադրիդում ավելի վտանգավոր էր։

«Ռեալը» նորից խնդիրներ ուներ եզրային պաշտպանների գոտում, հատկապես Կարերասի կողմից։ Տրենտը (Ալեքսանդր-Առնոլդ) մի քիչ ավելի լավն էր։ Նրա երկար փոխանցումները շարունակում են շունչ տալ թիմին։ Նա նույնիսկ կարող էր գոլ խփել և երկրորդ խաղակեսի հենց սկզբում փայլուն պահ ստեղծեց Վալվերդեի համար, ինչը կարող էր հաշիվը դարձնել 2-1։


Ամենակարդացված