«Ռեալի» ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը, քանի որ լրանում է իսպանացու պայմանագրի ժամկետը:
Ինչպես հաղորդում է AS-ը, «արքայական» ակումբն առաջարկ է արել, որը չի բավարարել Վասկեսին: Մադրիդում չեն էլ ցանկանում բարելավել այդ առաջարկը՝ չնայած նրան, որ 29-ամյա խաղացողի մնալուն կողմ է արտահայտվել նաև Զինեդին Զիդանը:
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է հնարավորություն տալ երիտասարդներին ու հույսեր է կապում բրազիլացիներ Վինիսիուսի ու Ռոդրիգոյի հետ:
Այս ամենի հետ մեկտեղ Վասկեսի հետ բանակցություններ է սկսել «Բավարիան»: Նշվում է, որ կողմերը բավականին հաջող բանակցություններ են վարել:
Մոտ ժամանակներում կողմերը կարող են վերջնականապես համաձայնության գալ:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վասկեսն անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am