• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հաքերները կոտրել են Մբապեի օգտահաշիվը, վիրավորել Մեսիին ու գովել Ռոնալդուին

Հոդվածներ

Հաքերները կոտրել են Մբապեի օգտահաշիվը, վիրավորել Մեսիին ու գովել Ռոնալդուին
29.08.2024
1507 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի X սոցիալական ցանցի օգտահաշիվը կոտրել են հաքերները, հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հետևյալ գրառումներն է արվել.

«Կրիշտիանու Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է, իսկ այս թզուկը (Լիոնել Մեսին) իմ համար լավագույնը չէ»:

««Տոտենհեմը» կեղտ է, ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ ու պատրաստ եմ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում»:

Մի քանի գրառում էլ արվել է քաղաքական ու ֆինանսական թեմաներով:

Հետագայում բոլոր գրառումները ջնջվել են:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված