Մադրիդի «Ռեալի» տնային մարզադաշտ «Սանտիագո Բեռնաբեուի» նոր տանիքը ֆանտաստիկ հնարավորություն է տալիս:
Ինսայդեր Արանչա Ռոդրիգեսը հաղորդմամբ՝ փորձարկումից հետո պարզ է դարձել, որ ամռանը ստադիոնում ջերմաստիճանը 8 աստիճանով ցածր է դրսի ջերմաստիճանից, իսկ ձմռանը՝ նույնքան բարձր:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբն» ավարտին է մոտեցնում ստադիոնի վերակառուցման աշխատանքները:
Fanat, Realmadrid.am