Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը զանգահարել է «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Հյուտերին և խնդրել արագացնել նախկին թիմ վերադարձի պրոցեսը։ Մոտակա ժամերին հնարավոր է պաշտոնապես հայտարարվի այդ տեղափոխության մասին։
Հյուտերը Sports World-ի հետ զրույցում խոսել է Յովիչի հետ ունեցած խոսակցության մասին։
«Երկուշաբթի օրը ես խոսել եմ Յովիչի հետ։ Նա ամեն ինչ արել է «Այնտրախտ» վերադառնալու համար։ Ուրախ էի դա լսել և կարծում եմ, որ նա նույնպես երջանիկ էր». ասել է Հյուտերը։
Los Merengues, Realmadrid.am