Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն կիսվել է իր տպավորություններով «Սանտիագո Բեռնաբեուում» «Արքայական ակումբի» մարզաշապիկով առաջին խաղն անցկացնելուց հետո:
«Սա հիանալի պահ է: Շատ ուրախ եմ «Սանտիագո Բեռնաբեուում» մեկնարկելու կապակցությամբ: Հաջողվեց հաղթանակ տանել: Տրիբունաների աջակցությունն աներևակայելի էր»,- ֆրանցիացու խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ Մբապեն 86 րոպե էր անցկացրել խաղադաշտում, սակայն գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չէր ընկել:
Fanat, Realmadrid.am