Հոդվածներ

Անչելոտի. «Պերեսին ասեցի, որ սկսի մտածել 16-րդի մասին»
02.06.2024
1905 0

Կարլո Անչելոտին մտադրված է ՉԼ-ի ևս մեկ գավաթ նվաճել Մադրիդի «Ռեալի» հետ։ 

«Բարդ հանդիպում էր և հատկապես առաջին կեսը։ Այնուհետև մեզ հաջողվեց ավելացնել խաղի տեմպը, ինտենսիվությունն ու կենտրոնացվածությունը։ Երկրորդ կեսում մենք ավելի լավն էինք ու կարողացանք իրացնել մեր պահերը։ Եզրափակչում անչափ կարևոր է հույս դնել այն ֆուտբոլիստների վրա, ովքեր դուրս են գալիս փոխարինման, սակայն հիմա ամեն ինչ անցնում է երկրորդ պլան. մենք շատ երջանիկ ենք։

Այո՛, հիմա մենք կտոնենք։ Պերեսին ասեցի, որ սկսի մտածել 16-րդ գավաթի մասին, բայց իհարկե չանի դա վաղվանից». նշել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am