«Գրանադայի» դեմ խաղում Թոնի Կրոսը կրկին Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում էր։ Այդ հանդիպումը գերմանացու համար 200-րդն էր «Արքայական» ակումբի կազմում։
Կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից, և այս ընթացքում միշտ եղել է թիմի կարևոր ֆուտբոլիստներից մեկը։ Այդ ընթացքում նա դարձել է 16 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ։
«Ռեալի» կազմում անցկացրած 200 խաղերից 131-ում Թոնի Կրոսը հաղթանակած է հեռացել խաղադաշտից։ Այդ հանդիպումներից 95%-ում Կրոսը եղել է թիմի մեկնարկային կազմում։
Այս մրցաշրջանում Կրոսը մասնակցել է 13 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am