Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից առաջ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է նախնական պայմանագիր կնքել մադրիդցիների հետ` (ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխությունը քիչ հավանական է) իրավաբանական տեսանկյունից դառնալով «արքայական» ակումբի ֆուտբոլիստ։
Եվ դա կարող է հավելյալ ինտրիգ հաղորդել «Ռեալի» ու ՊՍԺ-ի հավանական դիմակայությանը, որի կազմում Մեսին է հանդես գալիս, ինչպես նաև «սերուցքայինների» նախկին ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսը, Աշրաֆ Հակիմին ու Կեյլոր Նավասը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հայտնի է նաև «Ռեալի» ևս մեկ հավանական մրցակից՝ Լիսաբոնի «Սպորտինգը»։