Հոդվածներ

Կոնատեն բաց կթողնի «Վիլյառեալի» դեմ հանդիպումը
04.10.2026
33 0

«Ռեալն» ունի կենտրոնական պաշտպանների լուրջ դեֆիցիտ «Վիլյառեալի» հետ խաղից առաջ։

Marca-ի փոխանցմամբ՝ Իբրահիմա Կոնատեն չի հասցնի վերականգնվել մինչև հոկտեմբերի 10-ի խաղը։ Դին Հաուսենը բաց կթողնի հանդիպումը որակազրկման պատճառով՝ դերբիում հեռացվելուց հետո, Ռաուլ Ասենսիոն վերջերս է վիրահատվել, իսկ Էդեր Միլիտաոն դեռ շարունակում է վերականգնումը։

Այսպիսով, միակ հասանելի կենտրոնական պաշտպանը մնում է Անտոնիո Ռյուդիգերը։ Ժոզե Մոուրինյոյի գլխավոր տարբերակներից մեկը Օրելիեն Չուամենիին պաշտպանության կենտրոն տեղափոխելն է։ Ֆրանսիացին արդեն խաղացել է այս դիրքում և լավ ծանոթ է դրա պահանջներին։

Մեկ այլ հնարավորություն է կենտրոնում Դենզել Դումֆրիսին օգտագործելը։ Բացի այդ, մարզիչը կարող է դիմել ակադեմիայի ֆուտբոլիստների օգնությանը։ Ավելի վաղ Մոուրինյոն արդեն նշել էր, որ պատրաստ է շանսեր տալ երիտասարդ պաշտպաններին։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված