• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոուրինյոն ասել է՝ «Ռեալի» ո՞ր խաղացողն ամբողջությամբ կբացահայտվի Անչելոտիի գլխավորությամբ

Հոդվածներ

Մոուրինյոն ասել է՝ «Ռեալի» ո՞ր խաղացողն ամբողջությամբ կբացահայտվի Անչելոտիի գլխավորությամբ
12.09.2024
2497 0

«Ռեալի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ Արդա Գյուլերը Կառլո Անչելոտիի գլխավորությամբ ամբողջությամբ կբացահայտվի «Արքայական ակումբում»:

«Անչելոտին մեծագույն մարզիչ է, որի գլխավորությամբ Արդան շատ բան կսովորի: Թուրքիայի հավաքականում խաղալն ու Եվրոպայի առաջնությանը մասնակցելը նույնպես կարևորագույն գործոններ են: Աշխարհի մեծագույն ակումբում կարող են լինել միայն թոփ խաղացողներ: Վստահ եմ՝ որ Գյուլերն ամենամեծ ներուժ ունեցող խաղացողների շարքում է»,- «Յուրահատուկի» խոսքը փոխանցում է Madrid Xtra-ն:

Հիշեցնենք, որ Գյուլերն 2023/24 մրցաշրջանից առաջ էր համալրել մադրիդյան գրանդը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված