«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում:
Ինչպես հաղորդում է DefensaCentral-ը, խորվաթ կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Նյուքասլը»: Անգլիական ակումբը պատրաստ է տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ ապահովել Մոդրիչի համար:
Հիշեցնենք, որ 36-ամյա խաղացողի՝ «արքայական» ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականին: «Ռեալում» Մոդրիչը վաստակում է տարեկան 10 մլն եվրոյից քիչ:
Հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի ներդրումային ֆոնդը գնել էր «Նյուքասլը»: Այս պահին թիմը զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:
Fanat, Realmadrid.am