Մադրիդի «Ռեալը» կավարտի Ամերիկայի Միացյալ Նահանգների շրջագայությունը՝ Շառլոթ քաղաքի Bank of America մարզադաշտում։ Եվրոպայի չեմպիոնն առաջին անգամ է այցելում այս մարզադաշտ, որը բացվել է 1996 թվականին և ունի մոտ 75000 հանդիսական տեղավորելու հնարավորություն:
Սա NFL–ը ներկայացնող «Կառոլինա Պանտերզի» տնային մարզադաշտն է, ինչպես նաև 2022 թվականից նաև МLS–ը ներկայացնող «Շարլոթ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։
Այս մարզադաշտն ընդունել է Կոպա Ամերիկայի վերջին երկու ամենակարևոր հանդիպումների՝ Ուրուգվայի և Կոլումբիայի միջև կայացած կիսաեզրափակիչը և երրորդ/չորրորդ տեղերի համար Կանադայի և Ուրուգվայի միջև հանդիպումը:
Բացի այդ, մարզադաշտը նաև ընդունել է Concacaf Gold Cup-ի հանդիպումները 2011, 2015, 2019 և 2023 թվականներին: