Հոդվածներ

Opta-ն շատ բարձր է գնահատում «Ռեալի»՝ Լա լիգան հաղթելու շանսերը
13.08.2024
1250 0

«Ռեալը» ամենից բարձր շանսերն ունի Լա Լիգայի նոր մրցաշրջանում չեմպիոն հռչակվելու համար։ 

Opta-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» 86% հավանականությամբ կկարողանան պաշտպանել տիտղոսը։ «Բարսելոնայի» շանսերը գնահատվուն են 10,3%, իսկ այն, որ կատալոնական ակումբը կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը, կազմում է 50,6%։ 

«Ատլետիկոյի» շանսերը Opta-ն գնահատել է 2,2%, «Ժիրոնայինը»՝ 0,8%, «Ատլետիկինը»՝ 0,3% իսկ «Ռեալ Սոսյեդադինը» կազմել է 0,2%։

Հետնապահներն ըստ Opta-ի լինելու են «Էսպանյոլը», «Վալյադոլիդը» և «Լեգանեսը»։

Los Merengues, Realmadrid.am