• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեն կարող է չհայտնվել «Ատալանտայի» դեմ խաղի մեկնարկային կազմում

Հոդվածներ

Մբապեն կարող է չհայտնվել «Ատալանտայի» դեմ խաղի մեկնարկային կազմում
11.08.2024
1197 0

«Ատալանտայի» դեմ կայանալիք խաղում «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն կարող է տեղ չգտնել մեկնարկային կազմում։ 

As-ի փոխանցմամբ, Կարլո Անչելոտին ավելի շատ հակված է այն մտքին, որ մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս գան այն ֆուտբոլիստները, ովքեր մասնակցել են ՉԼ-ի եզրափակչին։ 

Նաչո Ֆերնանդեսի և Թոնի Կրոսի փոխարեն իտալացին մտադիր է խաղադաշտ դուրս բերել Ռյուդիգերին և Մոդրիչին։ Հարց է նաև այն, Կամավինգա-Չուամենի զույգից ով է լինելու մեկնարկային կազմում։ 

Եթե, այնուամենայնիվ, Անչելոտին որոշի խաղը սկսել Մբապեին կազմում ունենալով, ապա պահետսայինների նստարանին կհայտնվի կամ Ռոդրիգոն, կամ կլինի տակտիկական փոփոխություն, որի արդյունքում նա կփոխարինի Մոդրիչին։ 

«Ատալանտայի» դեմ խաղը կայանալու է օգոստոսի 14-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված