Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնել է՝ ինչու է որոշել մնալ ակումբում:
«Կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է և այս ակումբի հետ կապվածության հերթական դրսևորումն է: «Ռեալն» ինձ փոխանցել է ամենակարևոր հատկանիշը՝ հարգանքը»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը:
Տոնի Կրոսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ գերմանացին «Ռեալում» խաղում է 2014 թվականից, մասնակցել է 417 հանդիպման` դառնալով 27 գոլի և 89 գոլային փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am