Հոդվածներ

Յովիչ. «Ավելի լավ վերադարձ չէի կարող պատկերացնել»
19.01.2021
1754 0

Լուկա Յովիչը «Այնտրախտ» վերադառնալուց հետո առաջին իսկ խաղում դարձավ դուբլի հեղինակ։ 

Նա խաղադաշտում անցկացրեց ընդամենը 28 րոպե և այդ ընթացքում նրա դուբլը հաղթանակ պարգևեց «Այնտրախտին» «Շալկեի» դեմ խաղում։ 

Խաղից հետո Լուկան կիսվել է իր տպավորություններով։ 

«Հիանալի զգացողություն է։ Դուբլ և հաղթանակ։ Ավելի լավ վերադարձ չէի կարող պատկերացնել։ Հուսով եմ սա կլինի միայն սկիզբը և լավագույնը դեռ առջևում է։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ 

Իմ առաջին գոլը նվիրում եմ Դավիդ Աբրահամին։ Նա հիանալի անձնավորություն է և լավ ընկեր։ Այս գոլը կիսում եմ մեր ավագ Դավիդ Աբրահամի հետ։ 

Երկրորդ գոլը նվիրում եմ «Այնտրախտի» այն երկրպագուին, ով օրերս հեռացել է կյանքից՝ թողնելով իր կնոջը և երեխաներին միայնակ». ասել է Յովիչը։

Los Merengues, Realmadrid.am