Հոդվածներ

Նաչո Ֆերնանդեսը 31 տարեկան է
19.01.2021
1236 0

Նաչո Ֆերնանդեսը, ով իր ողջ ֆուտբոլային կարիերան նվիրել է Մադրիդի «Ռեալին», անկախ նրանից, թե որքան խաղաժամանակ է ստացել, երեկ դարձել է 31 տարեկան։

Նաչոն «Ռեալի» համակարգում է հեռավոր 2001 թվականից։ Մինչ հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալը, նա հանդես է եկել «Ռեալի» տարբեր տարիքային թիմերում և եղել է «Կաստիլիայի» ավագը։ Այդ կազմում նրա հետ հանդես են եկել Ալվարո Մորատան, Դենիս Չերիշևը և Խեսեն։ 

Հիմնական թիմի կազմում իր նորամուտը Նաչոն նշել է 2011-ի ապրիլին։ Այդ պահից ի վեր նա «Ռեալի» կազմում մասնակցել է 210 հանդիպման։ 

«Ռեալի» կազմում Նաչոն 4 անգամ դարձել է ՉԼ-ի հաղթոող, նվաճել 4 ԱԱԱ-ի գավաթ, 3 Եվրոպայի սուպերգավաթ, 2 Լա Լիգայի գավաթ, 3 Իսպանիայի սուպերգավաթ և մեկ Իսպանիայի գավաթ։

Los Merengues, Realmadrid.am




Ամենակարդացված