Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Ռեալի» երրորդ հանդիպումը մինչմրցաշրջանում, որում «Արքայական ակումբը» 2–1 հաշվով հաղթանակ տոնեց։
«Լավ հանդիպում էր, մենք ուղղահայաց էինք խաղում՝ Վինիի և Ռոդրիգոյի հետ միասին։ Այնպիսի տպավորություն է, որ ով հուլիսի 15–ից աշխատանքի մեջ է՝ նրա գործերը լավ են։
Պատրաստվում ենք Եվրոպայի սուպերգավաթին
«Մենք երջանիկ ենք, որ վերադարձանք և սկսում ենք պատրաստվել Եվրոպայի սուպերգավաթին։ Լավ հանդիպում էր, երիտասարդ տղաները լավ հանդես եկան և դա լավ փորձ էր։ Հիմա մենք մտածում ենք միայն սուպերգավաթի մասին»։
Գյուլերի և Էնդրիկի վերականգնումը
«Նրանք վերականգնվելու հարցում դժվարություններ ունեցան «Բարսելոնայի» դեմ խաղից հետո։ Մենք նախընտրում էինք խուսափել ռիսկից, քանի որ ցանկանում էինք բոլորը պատրաստ լինեն մրցաշրջանի առաջին խաղին։ Այսօր առավոտյան նրանք անհատապես են մարզվել»։
Մրցակցություն
«Անձնակազմը շատ մրցունակ է և դա օգնում է ավելի պրոֆեսիոնալ լինել և լուրջ։ Թիմի մրցունակությունը դրական բան է»։
Մոդրիչի դիրքը
«Այսօր նա կենտրոնական հենակետային էր, բայց նաև ձախ դիրքում խաղաց ինչպես Կրոսը։ Նա գնդակի վերահսկողության հիանալի ունակություններ ունի և շատ է օգնում թիմին իր մեծ փորձով»։
Չուամենի
«Կենտրոնական պաշտպանները՝ Ռյուդիգերը և Միլիտաոն են և քանի դեռ լավ են իրենց դրսևորում՝ խաղալու են։ Չուամենին Մոդրիչից տարբերվող որակներ ունի, նա հիանալի հենակետային է»։