2023/24 մրցաշրջանին նախապատրաստվելու շրջանակում Մադրիդի «Ռեալը» Կառլո Անչելոտիի գլխավորությամբ երկրորդ մարզումն է անցկացրել «Ռեալ Մադրիդ Սպորտ Սիթիում»:
Իտալացի մասնագետի հրահանգով՝ այս մարզումը նվիրված է եղել ֆիզիկական պատրաստությանը:
Մարզման առաջին մասը ֆուտբոլիստները մեկ ժամ անցկացրել են մարզասրահում: Երկրորդ մասը խոտածածկին էր, որտեղ խաղացողները կատարել են վազքային ու ցատկային տարբեր վարժություններ:
Fenomeno, Realmadrid.am