Հոդվածներ

«Ռեալը» պարտվեց ընկերական «Էլ Կլասիկոյում»
03.08.2024
16936 0

Մադրիդի «Ռեալը» մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում Նյու Ջերսիում մրցեց «Բարսելոնայի» հետ և պարտվեց 1-2 հաշվով:

Կատալոնական ակումբին հաղթանակ պարգևեց Պաու Վիկտորի դուբլը: «Ռեալից» խաղավերջում գոլով աչքի ընկավ Նիկո Պասը:

Հիշեցնենք, որ նախամրցաշրջանային պատրաստության առաջին խաղում «Ռեալը» 0-1 հաշվով պարտվել էր «Միլանին»: Մինչև նոր մրցաշրջանը «Արքայական ակումբն» օգոստոսի 7-ին ստուգողական խաղ կանցկացնի Լոնդոնի «Չելսիի» հետ, որից հետո՝ օգոստոսի 14-ին, կկայանա «Ատալանտայի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված