«Ռեալը» ցանկանում է 2025 թվականին ուժեղացնել իր կազմը երկու եզրային պաշտպաններով։
Ինսայդեր Մատեո Մորետոյի փոխանցմամբ, «Սերուցքայինները» աշխատում են Դևիսին և Տրենտին հաջորդ ամռանը անվճար ձեռք բերելու վրա։ Այս ֆուտբոլիստները հաջորդ տարի կստանան ազատ գործակալի կարգավիճակ, եթե մինչ այդ նոր պայմանագրեր չկնքեն իրենց ակումբների հետ։
Նշվում է, որ «Բավարիան» չի կարողանում համաձայնության հասնել Դևիսի հետ նոր պայմանագրի շուրջ։ Իսկ ահա «Լիվերպուլը» դեռ նոր պետք է սկսի բանակցությունները Արնոլդի հետ։
Los Merengues, Realmadrid.am