• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ասենսիոյի ու Վինիսիուսի գոլերը հաղթանակ պարգևեցին «Ռեալին» (տեսանյութ)

Հոդվածներ

Ասենսիոյի ու Վինիսիուսի գոլերը հաղթանակ պարգևեցին «Ռեալին» (տեսանյութ)
02.02.2023
2729 0

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով հաղթեց «Վալենսիային»:

Երկրորդ խաղակեսում գոլեր խփեցին Մարկո Ասենսիոն (52') և Վինիսիուս Ժունիորը (54'):

Հանդիպման 72-րդ րոպեին Վինիսիուսի դեմ կոպիտ խաղի համար խաղադաշտից վռնդվեց մրցակցի պաշտպան Գաբրիել Պաուլիստան:

«Ռեալը» 45 միավորով 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում Լա լիգայում և հաջորդ տուրում կմրցի «Մալյորկայի» հետ:


ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված