Մադրիդի «Ռեալի» սան Նաչո Ֆերնանդեսը, որը ամբողջ կարիերան անցկացրել է «Արքայական ակումբում», այսօր հրաժեշտ տվեց ակումբին։
Ֆլորենտինո Պերեսի ելույթի խոսքը
«Սիրելի մադրիդիստներ, այսօր էմոցիոնալ օր է։ Մեր մեծագույն ֆուտբոլիստներից մեկը որոշել է ավարտել իր ուղին «Ռեալի» հետ։
Սիրելի Նաչո, մենք հպարտ ենք քեզանով։ Դու այստեղ ժամանեցիր, երբ երեխա էիր և այդ օրվանից հանդես ես եկել «Ռեալի» բոլոր տարիքային թիմերում և դարձել լեգենդ։
Քո ընտանիքը հպարտանում է ձեռքբերումներով։ Դու ՉԼ–ի 15–րդ գավաթը բարձրացրած ավագն ես։
Դու արտացոլում ես «Ռեալի» արժեքները»
Նաչո
«Չգիտեմ՝ հիմա կարտասվեմ, թե ավելի ուշ․․․ բոլորին բարի օր։ Ես այստեղ ժամանեցի, երբ երեխա էի, ես այստեղ անցկացրել եմ 24 տարի։
Ես երախտապարտ եմ բոլորին, ես աճել եմ այս ակումբում, սա իմ տունն է։ Ես պաշտպանել եմ այս գերբն իմ ամբողջ կյանքում և կշարունակեմ դա անել։
Շնորհակալ եմ «Ռեալին» այն բոլոր արժեքների համար, որ ինձ տվել է։ Ես այն կփոխանցեմ իմ երեխաներին։
Իմ թիմակիցներ, դուք լավագույնն եք։ Շնորհակալ եմ ղեկավարությանը, մարզիչներին, երկրպագուներին, ֆիզիոթերապևտներին։
Մայրիկ, հայրիկ, ես երախտապարտ եմ ձեզ։ Շնորհակալություն Մարիային՝ կնոջս, առանց նրա սա անհնարին կլիներ»։