«Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կարծում է, որ Լուկա Մոդրիչը սպառել է իրեն թիմում և պետք է հեռանա:
«Կասկածներ ունեմ Մոդրիչի վերաբերյալ: Կարծում եմ՝ գալիք մրցաշրջանում նա տեղ չի ունենա մեկնարկային կազմում: Չգիտեմ՝ կգա Բելինգեմը, թե ոչ, սակայն գալու է մի պահ, երբ Մոդրիչը ստիպված կլինի հեռանալ»,- Գուտիի խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը, սակայն կողմերը բանակցում են այն երկարաձգելու շուրջ:
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա վետերանը մադրիդյան ակումբում անցկացրած 22 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 2 ասիստ:
Fanat, Realmadrid.am