AS–ի անդրադարձը
Հիմա կամ երբեք․ մրցաշրջանը մոտենում է ավարտին, իսկ դրանից հետո պետք է որոշում կայացնել՝ երկարաձգե՞լ պայմանագիրը, թե ոչ, սա է հարցը։
Որոշումը պետք է կայացնի Նաչոն՝ հիմա կամ երբեք։ Նա պատկանում է ֆուտբոլիստների այն խմբին, որ կարող է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը։ Բայց «Ռեալի» ավագը կասկածներ ունի՝ հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ և ՉԼ–ի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Օրելյեն Չուամենիի օգտին ընտրություն կատարելը մեծ հարված էր նրա համար։
Այնուամենայնիվ, ֆրանսիացին որակազրկման պատճառով չի խաղա պատասխան հանդիպմանը, այդ պատճառով էլ Նաչոյի առաջ հնարավորություններ են բացվում, որի ժամանակ պետք է վստահ ելույթ ունենալ։
Բայց ամեն բան պետք է աստիճանաբար լինի, ավագը մտածում է «Մալյորկայի» դեմ խաղի մասին։ Ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք Ռյուդիգերը հանգստի հնարավորոություն կստանա՞ «Սիթիի» դեմ խաղից առաջ, թե չէ։ Նաչոն տրամադրված է մեկնարկային կազմում ընդգրկվելուն։ Հանդիպումը կարևոր է, քանի որ «Բարսելոնայի» հետ միավորների տարբերությունը 8 է, էլ Կլասիկոն սարերի հետևում չէ և անհաջող շաբաթը կարող է տհաճ հետևանքներ ունենալ, այնպես որ չպետք է թուլացնել զգոնությունը։
Իրավիճակը շատ պարզ է, Նաչոն պայմանագրի երկարաձգման առաջարկ է ստացել և ամեն ինչ նրանից է կախված։ Ֆուտբոլիստն անձամբ է որոշելու՝ ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը, թե չէ։
Հաշվի առնելով, որ հաջորդ մրցաշրջանում թիմում լինելու են Ռյուդիգերը, Միլիտաոն, Ալաբան և Ռաֆա Մարինը,մրցակցությունն աճելու է։ Այնպես որ, հարցն այն է, արդյոք նա ունի՞ դրա համար բավարար ուժեր։
Ահա թե ինչու առաջիկա 5 օրերը առանցքային նշանակություն ունեն՝ հաղորդագրություն ուղարկել երկրպագուներին և հայտարարել իր մասին։ Նման հնարավորություն կարող է այլևս չտրվել։