• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ստոիչկով. «Եթե «Բարսան» 1-2 նոր տրանսֆեր իրականացնի, կարող է մրցակցել «Ռեալի» հետ»

Հոդվածներ

Ստոիչկով. «Եթե «Բարսան» 1-2 նոր տրանսֆեր իրականացնի, կարող է մրցակցել «Ռեալի» հետ»
22.07.2024
1422 0

Խրիստո Ստոիչկովը խոսել է «Ռեալ Մադրիդ» «Բարսելոնա» դիմակայության մասին։ 

«Ես միշտ լավատեսորեն եմ մոտենում ամեն ինչին։ Որքան վատ են գործերը մեզ մոտ, այնքան շատ պետք է լինի լավատեսությունը։

Վերանորոգված մարզադաշտում մենք պետք է ունենանք մարտունակ կազմ։ Կարծում եմ, որ Լապորտան ու Դեկուն գիտեն, թե որ ֆուտբոլիստներին է անհրաժեշտ ձեռք բերել։  

Նոր մարզչի հետ թիմը ավելի կարգապահ ու կազմակերպված կլինի, և մենք քայլ առ քայլ առաջ կգնանք։ 

Մենք ունենք բարձր մակարդակի երիտասարդներ, ինչպիսիք են Կուբարսին, Պեդրին, Գավին, Յամալը, Ֆերմին Լոպեսը, Բալդեն և Նիկո Վիլիամսը, եթե նա տեղափոխվի։

Պետք չէ շտապել տիտղոսներ նվաճելու համար։ Եթե 1-2 նոր տրանսֆեր իրականացնենք, ապա կարող ենք արժանիորեն մրցակցել «Ռեալի» հետ». նշել է կատալոնական ակումբի նախկին հարձակվողը:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված