Հոդվածներ

«Մարսելը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» պաշտպանին
28.07.2026
72 0

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo պարբերականը, 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ի սկզբանե Ասենսիոն «Մադրիդը» լքելու մեծ ցանկություն չի ունեցել, սակայն ի վերջո կարող է համաձայնել հեռանալուն։

«Մարսելը» ցանկանում է վարձակալել իսպանացուն՝ հետագայում 15 միլիոն եվրոյով ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով։

Հաղորդվում է, որ «Ռեալը» կպահպանի «Մարսելից» Ասենսիոյի ցանկացած հետագա վաճառքի գումարի 25%-ի իրավունքը։ Ավելի վաղ խաղացողով հետաքրքրված էր պորտուգալական «Բենֆիկան», սակայն լիսաբոնյան ակումբը հրաժարվել էր գործարքում ներառել պաշտպանին՝ «Ռեալի» կողմից հետ գնելու հնարավորության կետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված