Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը բացատրել է՝ ինչու կշարունակի ապրել Իսպանիայում կարիերան ավարտելուց հետո:
«Ես նույն համոզմունքին եմ, որ Գերմանիան հիասքանչ երկիր է, ու մեզ այստեղ դուր է գալիս, սակայն սա այն նույն երկիրը չէ, որը 10 տարի առաջ էր: 7-ամյա դուստր ունեմ. եթե նա ավելի մեծ լիներ, ինձ կհարցներ՝ երեկոյան ժամը 11-ից հետո թույլ կտա՞մ զբոսնել գերմանական կամ իսպանական մեծ քաղաքում: Կգերադասեի իսպանականը»,- Կրոսի խոսքը փոխանցում է Relevo-ն:
Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Տոնի Կրոսը նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները, բացի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Fanat, Realmadrid.am