Կիլիան Մբապեին առայժմ քթի վիրահատության չեն ենթարկի։
Երեկ Կիլիանը բուժզննում է անցել «Ռեալում», և բժշկական անձնակազմը հետազոտությունների արդյունքները ուսումնասիրելուց հետո եկել է եզրահանգման, որ առայժմ վիրահատական միջամտության կարիք չկա։
Մբապեն ակումբի մարզաբազա կվերադառնա օգոստոսի 7-ին և կշարունակի մարզումներն առանց դիմակի։ Սպասվում է, որ որևէ վիրահատություն չի լինի, սակայն արձակուրդից վերադառնալուց հետո ևս մեկ բուժզննում կլինի, որի արդյունքում կկայացվի վերջնական որոշումը։
Ներկա պահին սպասվում է, որ ֆրանսիացին կկարողանա օգոստոսի 14-ին Վարշավայում մասնակցել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկության «Ատալանտայի» դեմ կայանալիք հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Մբապեն քթի կոտրվածք էր ստացել ԵՎՐՈ 2024-ի առաջին տուրի խաղում, որից հետո մրցաշարն անցկացրեց պաշտպանիչ դիմակով։ Միայն Իսպանիայի դեմ խաղում էր Մբապեն թույլտվություն ստացել խաղալ առանց դիմակի։
Los Merengues, Realmadrid.am