«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է իր լավագույն խաղընկերների և ամենաուժեղ մրցակից թիմի մասին:
«Ինձ բախտ է վիճակվել հանդերձարանը կիսել լավագույնների հետ. «Ռեալից» կնշեի Ռոնալդոյին և Ռոնալդուին, Բեքհեմին, Ռոբերտո Կարլոսին, Զիդանին... Հավաքականում՝ Խավիին, Ինյեստային, Պույոլին...
Միշտ էլ ինչ-որ բան սովորել եմ նրանցից յուրաքանչյուրից:
Ամենաուժեղ մրցակիցը միանշական Պեպի «Բարսան» է եղել: Այդ թիմն ամենաշատն էր բարդացնում մեր կյանքը»,- իսպանացու խոսքերը փոխանցում է Marca-ն: