Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բուժզննում անցավ շնորհանդեսից առաջ։
Այսօր առավոտյան 25–ամյա հարձակվողը ժամանեց բուժկենտրոն, որտեղ անցավ բժշկական հետազոտություն։
Մուտքի մոտ նրան սպասում էին լրագրողներ և «Ռեալի» որոշ երկրպագուներ։ Ֆրանսիացին ինքնագրեր բաժանեց և ասաց, որ երազում էր «Արքայական ակումբում» հանդես գալու մասին։
Մբապեի շնորհանդեսը կկայանա «Սանտիագո Բեռնաբեուում»՝ Երևանի ժամանակով 14։00–ին։