Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին» (17.04, 23:00): Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի՝ 3–3 հաշվով։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը
«Ռեալի» հետ դիմակայությունը յուրահատուկ է ինձ համար, սակայն նախորդ խաղերի արդյունքները ոչ մի կերպ չեն ազդում սպասվելիք հանդիպումների վրա։ Վաղը մենք պետք է շտկենք այն ամենը,ինչը չկարողացանք անել առաջին խաղում և ավելի լավ խաղանք, քան նախորդ շաբաթ՝ «Բեռնաբեուում»։ Ես հարգում եմ «Ռեալ Մադրիդին», սակայն չեմ վախենում նրանցից։ Ես գովում եմ մադրիդցիներին, քանի որ նրանք իրոք արժանի են դրան»։
«Մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք և բարելավվենք խաղային մի քանի գործոն։ Մենք չենք կարող ամբողջ խաղի ընթացքում վերահսկել հանդիպման ընթացքը, քանի որ նրանք միշտ կցանկանան հարձակվել ու գոլային պահեր ստեղծել»։
«Մենք նախորդ մրցաշրջանում հաղթեցինք ՉԼ, սակայն մեր թիմի վրա առաջվա պես ճնշում կա, քանի որ չենք ցանկանում պարտվել։ Դուք կարող եք մտածել, որ «Ռեալից» լավն եք, սակայն «սերուցքայիններն» արդյունքում գլխիվայր շուռ տան հանդիպումը»։
«Ռեալում» միշտ հրաշալի կազմ է հավաքվում։ Օրինակ նախորդ մրցաշրջանում նրանք ունեին Բենզեմա և Մոդրիչ, իսկ այս մրցաշրջանում կազմը նույնպես շատ ուժեղ է։ Մարդիկ մտածում են՝ ես կատակում եմ, երբ գովաբանում եմ «սերուցքայիններին», սակայն դա այդպես չէ, քանի որ նրանք հարուստ պատմություն ունեն»։
«Ուոքերը մարզվում է թիմի հետ և իրեն լավ է զգում։ Ես վստահ չեմ, որ նա կկարողանա մասնակցել հանդիպմանը։ Վերջնական որոշումը կկայացնենք վերջին մարզումից հետո»։
«Չնայած դա այդքան էլ հեշտ չէ, այնուամենայնիվ, Բելինգեմը շատ արագ հարմարվեց «Ռեալում»։ Ջուդը բացառիկ ֆուտբոլիստ է և իր տարիքի համեմատ հրաշալի մտածելակերպ ունի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»․ Հավանական մեկնարկային կազմերն՝ ըստ ՈՒԵՖԱ–ի կայքի (լուսանկար)
Անչելոտի․ «Մեկնարկային կազմում անակնկալներ չեն լինի, Պեպը կարող է հանգիստ քնել»