Հոդվածներ

Գուտին գտնում է, որ «Բարսելոնան» մրցակից չէ «Ռեալին»
14.07.2024
1442 0

Գուտին կարծում է, որ «Բարսելոնան» չի կարողանա առաջիկա մրցաշրջանում համապատասխան մրցակցություն ապահովել «Ռեալին»։ 

Ըստ «Ռեալի» լեգենդի, կատալոնացիներին չի օգնի նաև Յամալ-Վիլիամս հնարավոր կապը։ 

«Միթե՞ «Բարսելոնան» կարող է պայքարել բոլոր տիտղոսների համար երկու խաղացողներով։ Պետք է տեսնենք, թե վնասվածքից հետո ինչ մակարդակում կլինի Գավին, ինչպես իրեն կզգա Պեդրին, արդյո՞ք երկու ամիս անց նոր վնասվածքներ չեն լինի։

Պետք է տեսնել, թե իրենց տարիքում ինչպե՞ս կխաղան Գյունդոգանն ու Լևանդովսկին։ 

Մյուս կողմից «Ռեալը» ձեռք է բերում Կիլիան Մբապեին՝ արդեն իսկ թիմում ունենալով Վինիսիուսին ու Բելինգեմին։ «Բարսելոնան» նման ֆուտբոլիստներ չունի։ Սա է իրականությունը». El Chiringuito TV-ի եթերի ժամանակ նշել է Գուտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված