Հոդվածներ

«Միլանը» ցանկանում է վարձակալել Արդա Գյուլերին
11.07.2024
855 0

«Միլանը» ցանկանում է հաջորդ մրցաշրջանում իր կազմում տեսնել Արդա Գյուլերին։ 

Sport Mediaset-ի փոխանցմամբ, իտալական ակումբը մտադիր է կիրառել նույն սխեման, ինչ ժամանակին արել էր Բրահիմ Դիասի պարագայում ու վարձակալության հիմունքներով թիմ հրավիրել թուրք ֆուտբոլիստին։ 

«Միլանում» գտնում են, որ կարող են երիտասարդ ֆուտբոլիստին տալ այն պրակտիկան, որը հաջորդ մրցաշրջանում «Ռեալում» դժվար է լինելու ստանալը։ Կարծես թե այդ մտքին է նաև թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ 

Բացի այդ, պետք է համոզել նաև Գյուլերին, քանի որ նա այնքան էլ մեծ ցանկություն չունի հեռանալ «Ռեալից»։ 

Նշվում է, որ իտալական ակումբը արդեն կապ է հաստատել «Արքայական» ակումբի հետ ու փորձել տեղեկություն ստանալ 19-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված