Ջեյմի Կարագերը մեկնաբանել է Տրեն Ալեքսանդր-Արնոլդի հնարավոր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»։
«Կարծում եմ, որ Կարվախալն ինչ որ ասելիք կունենա Տրենտի հնարավոր տեղափոխության մասին։ Նա ընդամենը 6 անգամ է հաղթել ՉԼ-ում և վերջերս հաղթեց նաև Եվրոպայի առաջնությունում, ու չեմ կարծում, որ նա ուրախ կլինի Արնոլդի տեղափոխության պարագայում». նշել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սերուցքայինները» մտադիր են հաջորդ ամռանը ձեռք բերել անգլիացուն, ով այդ ժամանակ կունենա ազատ գործակալի կարգավիճակ։
«Լիվերպուլն» էլ իր հերթին մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Տրենտին, որը կգործի մինչ 2029 թվականը։
Los Merengues, Realmadrid.am