Կեպա Արիսաբալագան կարող է իր կարիերան շարունակել Սաուդիան Արաբիայում։
Marca-ի փոխանցմամբ, «Չելսիի» դարպասապահը, ով նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրեց «Ռեալի» կազմում, արդեն իսկ առաջարկ է ստացել «Ալ-Իթիհադից»։
Ջիդին ներկայացնող ակումբը, որտեղ հանդես է գալիս նաև Կարիմ Բենզեման, ցանկանում է մրցունակ կազմ ունենալ ու պայքարել չեմպիոնության համար, իսկ Կեպան այդ ծրագրում գլխավոր նշանակետերից մեկն է։
Նշվում է, որ իսպանացին ժամանակ է խնդրել որոշում կայացնելու համար։ Նրա գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչ 2025 թվականի ամառը։
Los Merengues, Realmadrid.am