Օրերս Բրազիլիայի հավաքականը Կոպա Ամերիկայի 1/4 եզրափակչի շրջանակներում ուժերը չափեց Ուրուգվայի ընտրանու հետ։ Երկու թիմերն ընդհանուր առմամբ խաղի ընթացքում 41 անգամ խախտել են կանոնները։ Հանդիպման 74-րդ րոպեին Նայդան Նանտեսը բավական կոպիտ ձևով խախտեց կանոնները Ռոդրիգոյի նկատմամբ։
«Ռեալի» ֆուտբոլիստը հրաշքով է խուսափել ծանր վնասվածքից։ Նանդեսը լքել է խաղադաշտը՝ արժանիորեն ստանալով կարմիր քարտ։ Բրազիլիան, սակայն, չկարողացավ օգտվել քանակային առավելությունից և հանդիպումը հասավ մինչ 11 մետրանոցներ, որտեղ Ուրուգվայի ընտրանին ավելի ուժեղ գտնվեց։
Վինիսիսուը, Էնդրիկը, Ռոդրիգոն ու Միլիտաոն նախքան Մադրիդի «Ռեալին» միանալը լրացուցիչ հանգստի հնարավորություն կստանան։
Los Merengues, Realmadrid.am