Այս տարի ևս Մադրիդի «Ռեալը» մինչմրցաշրջանային հատվածն անցկացնելու է ԱՄՆ-ում։
Ակումբն արդեն հաստատել է, որ այն ֆուտբոլիստներն, ովքեր իրենց հավաքականների կազմում դուրս կգան ԵՎՐՈ-ի կամ Կոպա Ամերկյաի կիսաեզրափակիչ ու եզրափակիչ, չեն միանա թիմին ԱՄՆ-ում։ Նրանք երեքշաբաթյան արձակուրդ կստանան։
Այդպիսով, մինչմրցաշրջանային հատվածին չեն մասնակցի «Ռեալի» 7 ֆուտբոլիստներ։
Այդ 7 ֆուտբոլիստներն են Կիլիան Մբապեն, Էդուարդո Կամավինգան, Ֆերլան Մենդին, Օրելիեն Չուամենին, Դանի Կարվախալը, Ջուդ Բելինգեմն ու Ֆեդե Վալվերդեն։
Los Merengues, Realmadrid.am