Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչից առաջ Կարլո Անչելոտին հայտարաել է.
«Ես իմ ֆուտբոլիստներին շատ եմ ազատություն տալիս։ Նրանք շատ լավ ժամանակ են անցկացնում միմյանց հետ։ Եվ ես չգիտեմ, թե ինչով են նրանք զբաղված իրենց սենյակներում ու չեմ էլ ուզում իմանալ»։
Relevo-ի պնդմամբ, «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները սիրում են խաղալ պարչիս խաղը, որը հայտնի է նաև լուդո անվանմամբ։ Նրանց դուր է գալիս այդ խաղը, նրանք սիրում են ազարտն ու սիրում են մրցակցել և նույնիսկ խաղադրույքներ են կատարում հաղթողի համար։ Նշվում է, որ Կիլիան Մբապեն այդ սեղանի այդ խաղի մեծ սիրահարներից մեկն է։
Los Merengues, Realmadrid.am