Հոդվածներ

Կակա. «Վինիսիուսը պետք է ստանա ոսկե գնդակը»
07.07.2024
696 0

Կական գտնում է, որ Վինիսիուս Ջունիորը ոսկե գնդակը նվաճելու գլխավոր ֆավորիտն է։ 

«Հիմա Վինին գնում է այդ ուղղությամբ։ Նա այս մրցաշրջանում «Ռեալի» գրանցած հաջողություններում ամենակարևոր ֆուտբոլիստն էր։

Այդ կերպ նա դարձավ մրցանակը ստանալու գլխավոր ֆավորիտը, և մենք իհարկե երկրպագում ենք նրան ու ցանկանում, որ դա տեղի ունենա։ 

Կարծում եմ, որ Վինին պետք է ստանա ոսկե գնդակը և հուսով եմ, որ ԵՎՐՈ-ի ընթացքում ոչ ոք չի խլի այդ մրցանակը նրանից։ 

Շատ ուրախ կլինեմ, որ հենց բրազիլացի ֆուտբոլիստը ստանա ոսկե գնդակն ու ճանաչվի լավագույնն աշխարհում». նշել է «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված