Հոդվածներ

«Ատլետիկի» դեմ խաղից հետո Էդեգորը միայնակ մարզում է անցկացրել
16.01.2021
1850 0

«Ատլետիկի» դեմ խաղի եզրափակիչ սուլիչից հետո Մարտին Էդեգորը միայնակ մի քանի վազքային վարժություններ է կատարել «Մալագայի» դատարկ մարզադաշտում։ 

Խաղի ընթացքում նա նույնիսկ նախավարժանքի դուրս չի եկել, իսկ խաղից հետո ամբողջովին միայնակ մարզվել է։ Դա ապացուցում է  Cadena SER-ի լրագրող Անտոնիո Ռոմերոյի տեղադրած տեսանյութը։ 

Diario AS-ը դա որակել է որպես Զիդանի կողմից պատիժ։ Էդեգորը թիմի միակ ֆուտբոլիստն է եղել, ով ստիպված է եղել մարզվել եզրափակիչ սուլիչից հետո։ 

Այս մրցաշրջանում Էդեգորը մասնակցել է 9 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 367 րոպե։ Տարբեր վնասվածքների պատճառով նորվեգացի ֆուտբոլիստը ստիպված է եղել բաց թողնել 9 խաղ։

Los Merengues, Realmadrid.am